
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակից հայտնում են, որ հունվարի 15-ին Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ԱՄՆ Գլենդեյլ քաղաքի Glendale Memorial հիվանդանոցում ենթարկվել է աղիքային քաղցկեղի վիրահատության: «Վիրահատությունը կատարել են հայտնի բժիշկներ՝ վիրաբույժ, դոկտոր Պետար Վուկասինը և ուռուցքաբան, դոկտոր Գալուստ Յուքարը: Հետվիրահատական բուժումից հետո Տեր-Պետրոսյանը հունվարի 24-ին դուրս է գրվել հիվանդանոցից և այժմ ապաքինումը շարունակում է ազգականների տանը:




