
լուսանկարը՝ «Առավոտի»

Գյումրու նորակառույց «Մուշ 2» թաղամասում գտնվող թիվ 23 դպրոցի բակում գյումրեցի ակտիվ երիտասարդների նախաձեռնությամբ օրերս սահադաշտ բացվեց: 2016-ի երիտասարդական մայրաքաղաքը հարազատ ու սիրելի է ոչ միայն գյումրեցի երիտասարների, այլ նաև տարբեր երկրների երաժշտասեր երիտասարդների համար, ովքեր մասնակցելով երաժիշտ կատարողների «Վերածնունդ» միջազգային փառատոնին, եկել են Գյումրի ու որոշել մագիստրոսական ուսումը շարունակել Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում: Հայստանի արհեստների ու արվեստների, սպորտային, մշակութային, այս տարի նաև երիտասարդական մայրաքաղաքը մշակութային նոր անակնկալներ է խոստանում:




