
Փետրվարի 22-ին տեղի է ունեցել ՀՀ «Ազգի փրկություն» կուսակցության բարձրագույն ղեկավար մարմնի նիստը և, համաձայն ՀՀ կուսակցությունների մասին օրենքի 19-րդ և 29-րդ հոդվածների, սահմանված կարգով որոշում է կայացվել լուծարել «Ազգի փրկություն» կուսակցությունը։
Այն վերակազմակերպման միջոցով միաձուլվել է «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցությանը:
«Ազգի փրկություն» կուսակցության նախագահը արցախյան պատերազմի մասնակից Սարգիս Կարապետյանն էր։




