
«Ռուսաստանի տնտեսական ճգնաժամն իր գագաթնակետին դեռ չի հասել», այսօր հայտարարել է Ռուսաստանի էկոնոմիյաի նախարար Ալեքսեյ Կուդրինը: Նրա խոսքով՝ ոչ ինքը, ոչ էլ նախագահի օգնականները չէին սպասում նավթի նման գնանկում, ինչը ստեղծել է նոր իրականություն:
Դավոսի միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ ելույթում Կուդրինը նշել է, որ այդ իմաստով ընթացիկ տարին «ռիսկեր է պարունակում», և ՀՆԱ-ն այս տարի նվազագույն ցուցանիշը կունենա:
«2017 թվականը կլինի զրոյական կամ դրական աճի տարի»,- Կուդրինի խոսքերը մեջբերում է BBC-ին: Ռուսաստանի էկոնոմիկայի նախկին նախարարը նաև հույս է հայտնել, որ 2016-1017 թվականներին Ռուսաստանի դեն միջազգային պատժամիջոցները կմեղմացվեն:
Ռուսաստանի կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիբուլինանն էլ այսօր հայտարարել է, որ երկրի տնտեսության կախվածությունը նավթից վերջին շրջանում սկսել է նվազել: Նա ասել է, որ Ռուսաստանի գլխավոր դրամատունը ուշադրությամբ հետևում է շուկայում տիրող իրավիճակին և ունի անհրաժեշտ բոլոր գործիքները ֆինանսական կայունության համար առկա սպառնալիքը կանխելու համար:
Նավթի համաշխարհային գների շարունակվող ճնշմամբ պայմանավորված՝ ռուսական ռուբլին շարունակում է արժեզրկումը: Ռուսական արժույթը Մոսկվայի բորսայում երեկ թարմացրել է պատմական մվազագույն ցուցանիշները: Սակայն այսօր նավթի գինը կրկին սկսել է բարձրանալ և ռուբլին սկսել է վերականգնել կորցրած դիրքերը:




