
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի միջնորդությունը հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում արձակուրդները կերկարացվեն, Ֆեյսբուքում գրել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը։
Դասերը կվերսկսվեն փետրվարի 1-ից։
«Տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող, ինչպես նաև ոչ պետական հաստատություններին առաջարկում եմ առաջնորդվել նույն աշխատակարգով։
Սույն որոշումը չի տարածվում բուհերի վրա։
Տեղեկացնեմ նաև, որ բաց թողնված դասերը կլրացվեն մինչ ուսումնական տարվա ավարտը։ Լրացման ձևերի և տարբերակների մասին ՀՀ ԿԳՆ-ն կտեղեկացնի լրացուցիչ»,- ասել է նախարարը:




