
«Երևանի հետ հարաբերությունների մակարդակի բարձրացման համար Թեհրանը որևէ սահմանափակում չունի։ ԻԻՀ ու ՀՀ միջև հարաբերությունները միշտ էլ լավ ու բարեկամական են եղել: Երկու երկրների միջև հին ժամանակներից սկսած՝ պատմական ու բարի դրացիական կապեր են հաստատված եղել»,- հայտարարել է Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիին՝ այսօր ընդունելով ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին։
«Պատժամիջոցների չեղարկումը և բանկային հարցերի
կարգավորումը երկու երկրի բանկային համագործակցությունների համար նոր հնարավորություն են ստեղծում, և հետշրջափակումային փուլում հնարավոր է բարձրացնել երկկողմ հարաբերությունների մակարդակը»,- ասել է Էսհաղ Ջահանգիրին:
Անդրադառնալով տրանսպորտային ոլորտում երկու երկրների համատեղ նախագծերին՝ Գագիկ Բեգլարյանը նշել է, որ Հայաստանը ցանկանում է նախագծերի գործադրման համար օգտվել Իրանի ընկերությունների ու կապալառուների կարողություններից, քանի որ հիշյալ ընկերությունները նման նախագծերի իրագործման մեծ փորձ ունեն:




