Հասարակություն

Արժեք, թե՞ «сарай». ինչու ապամոնտաժվեց Արամի 30-ի շենքը

alisagevorgyan
«Ցավում եմ այն ժողովրդի համար, որը նման շինությունը համարում է արժեք: Սովորական  սառայի, այսինք ամբարի համար, նման աղմուկ չեն հանում», — անդրադառնալով Աբովյան 30 հասցեում գտնվող շենքի ապամոնտաժման շուրջ ստեղծված աղմուկին այսօր ասել է Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, ճարտարապետ Լևոն Իգիթյանը: Քաղաքի համար արժեք էր, թե ոչ այս  շինությունը, ինչու այն ապամոնտաժվեց:

 

 

1900 թվականին կառուցված Աբովյան 30 հասցեում գտնվող միահարկ տուֆակերտ շինության ապամոնտաժումը Երևանի քաղաքապետարանը հիմնավորում է պետական գերակա շահով: Ինչ է ենթադրում այդ շահը այսօր փորձեց ներկայացնել Արամի 30 հասցեի ետնամասում կառուցապատվող  շինության նախագծի հեղինակ  Աշոտ Ալեքսանյանը.

 

«Արամի 30-ի շենքը գտնվում է Ազգային պատկերասրահի թիկունքում, բավականին նեղ փողոց է, ունի անհարմար մայթ, մենք ունենք տրանպորտային խնդիր»:

«Հանրության անհանգստությունը, թե քանդվել է հուշարձան, Աշոտ Ալեքսանյանն անտեղի է համարում: Դա հուշարձան չէր»,- ասում է՝ ընդգծելով, որ ինքը ևս մայրաքաղաքի պատմական շերտերը պահպանելու կողմնակից  է: «Մենք շատ վնաս ենք տվել Երևանին, բայց հիմա սթափվել ենք»,-ասում է Ալեքսանյանը: Աբովյան 30 հասցեում գտնվող շինությունն, իհարկե, գրանցված չէր պահպանության ենթակա հուշարձանների ցանկում, բայց քաղաքի պատմամշակութային միջավայրն ապահովող փոքրիկ ու ինքնատիպ մասնիկ էր: Հուշարձա՞ն էր այն իրականում, թե՞ ոչ, ճարտարապետ Արսեն Կարապետյանն իր տեսակետն ունի.

«Արժեք ու հուշարձան է յուրաքանչյուր շինություն, որը  մարդկանց ու քաղաքի հիշողությունների հետ է կապված»:

«Ցավում եմ այն ժողովրդի համար, որը նման շինությունը համարում է արժեք: Սովորական  սառայի, այսինք ամբարի համար, նման աղմուկ չեն հանում», — Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, ճարտարապետ  Լևոն Իգիթյանի տեսակետն է:

Նրա կարծիքով սովորական ամբարի համար բարձացված աղմուկի պատճառը մեր հասարակության անառողջ վիճակն է: Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ, մանկավարժ Աբահիտ Բախշայանն այս առումով միանգամայն այլ կարծիք ունի: Ըստ նրա՝ հայ հանրությունը երբեք այնքան առողջ չի եղել, որքան այժմ:

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի «Տփղիսի քաղաքագլուխների պատմությունը» գրքում ներկայացված է 800 տարիների ընթացքում, 12-րդ դարից  մինչև 1917 թվականը Թիֆլիսում պաշտոնավարած 47  քաղաքագլուխների պատմությունը: Նրանցից 45-ը ազգությամբ հայեր էին: Մոտ 2800-ամյա Երևանի բնակիչներս յուրաքանչյուր անգամ Թբիլիսի այցելելով հիանում ու զարմանում ենք  պատմամշակութային այն միջավայրով, որը պահապանվել է մինչև այսօր ՝նաև քաղաքի 45 հայազգի քաղաքագլուխների շնորհիվ:

Կարդացեք նաև

Back to top button