Հասարակություն

Երիտասարդների օրհնության կարգին կարող են մասնակցել նաեւ հոգով երիտասարդները

aidaavetisyan
Հայ Առաքելական եկեղեցին  հունվարի 23-ի կտոնի  եկեղեցու շարժական տոներից սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոն: Այն եկեղեցական ծիսարարողակարգից զատ  նաև նշվում է ավանդական սովորույթներին համաձայն: Արարտյան Հայրապետական թեմն էլ արդեն ավանդաբար մայրաքաղաքում կազմակերպում է տոնին նվիրված մի շարք միջոցառումներ:

 

 

Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցում Սուրբ Սարգսի տոնը դասվում է շարժական տոների շարքին:  Շնորհաշատ զորավար Սարգիսը շատերին է քրիստոնեություն քարոզել: Իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա  միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Զորավարը սիրո երազանքն իրականացնող Սուրբ է և նրա շուրջ բազում ավանդապատումներ են հյուսվել:

Հայաստանում տոնը եկեղեցական  ծիսաարարողակարգից դուրս նշվում է նաև ժողովրդական ավանդույթներով, որը մեզանում  նվիրական ավանդույթներ են: Տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որը պետք է պատրաստված լինի այրի կամ նոր ամուսնացած կնոջ ձեռքով և որի հետ էլ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը:  Ավանդույթը եկեղեցու հետ կապ չունի և Սուրբ Հովհաննես եկեղեցու խորհրդակատար  Տեր Պարթև  քահանա Մուրադյանը խորհուրդ է տալիս հավատը չկապել երազների և աղի բլիթի հետ: Պետք չէ աղի բլիթից լինել կախված, ասում է հոգևորականը:

Տոնի հետ կապված հետաքրքիր այլ ավանդույթներ էլ կան: Օրինակ՝ սկուտեղի վրա փոխինձ  կամ ալյուր լցնելն ու երդիկին դնելը: Երբ ձիու սմբակի հետքերը հայտնվում են  ալյուրի վրա, այդ տարի այդ ընտանիքում կատարվում են  ուրախ իրադարձություններ:  Այս ավանդույթը, ըստ հոգևորականի, դեռևս ապրում է հասարակության շրջանում:

Տոնի օրը Սուրբ Սարգսի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Սուրբ պատարագ, որից հետո կատարվում է երիտասարդների օրհնության կարգ, որին ըստ Տեր Պարթև քահանայի, կարող  են մասնակցել, ոչ միայն  ֆիզիկապես երիտասարդները, այլև հոգով, քանի որ յուրքանչյուրն, ով հավատ ունի իր հոգում, նա մշտապես երիտասարդ է: Եկեղեցական արարողակարգին հաջորդում են Արարատյան հայրապետական թեմի կողմից  արդեն 11 տարի կազմակերպվող աշխարհիկ միջոցառումները:

Կազմակերպվելու են  նաև ուսանողական, մանկապատանեկան  ստեղծագործական ցուցահանդես-մրցույթներ:

Կարդացեք նաև

Back to top button