Հասարակություն

Ծնողների իրազեկվածության պակասը վտանգում է փոքրիկի առողջությունը

aidaavetisyan
Միացյալ նահանգների և Հայաստանի կառավարությունների համագործակցության արդյունքում կյանքի են կոչվել բնակչության առողջության բարելավվմանն ուղղված մի շարք ծրագրեր: Ուշադրության կիզակետում են եղել հատկապես երեխաների առողջության հետ կապված խնդիրները, քանի որ մեր հանրապետությունում երեխաների թերսնուցման հարցում վատթարացման միտում է նկատվում: Կյանքի է կոչվել ծրագիր, որի նպատակն է նվազեցնել կանանց և երեխաների թերսնուցումն առաջին 1000 օրերի ընթացքում՝ հղիությունից մինչև երկու տարեկան: Իսկ երեխաների առողջության և սնուցման հիմնահարցերը հավասարակշռված լուսաբանած լրագրողներն արժանացել են մրցանակի:

 

 

Վաղ տարիքի երեխաների սնուցման խնդիրները մեր հանրապետությունում գնալով վատթարանում են: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մինչև 5 տարեկան երեխաների 19 տոկոսը թերաճ է, իսկ 8 տոկոսը խիստ թերաճ:  Այս տարիքի երեխաների մոտ նաև խնդիր է գերքաշությունը: Ուսումնաիսրությունները ցույց են տվել, որ նման պատկերը ոչ թե աղքատության, այլ ծնողների իրազեկվածության պակասի հետևանք է: Վորլդ Վիժնի Արագածոտն մարզի վաղ մանկական զարգացման  ծրագրերի համակարգող Ռուզաննա Մանուկյան:

«Գիտելիքի պակասի, առաջին հերթին, որովհետև հատկապես մարզերում յուրաքանչյուր ընտանիքում կան այն մինիմալ պայմանները, որոնք անհրաժեշտ են  երեխայի ճիշտ սնուցման համար: Մենք խոսում ենք կրծքով սնուցման մասին, որը սոցիալական պայմանների հետ կապ չունի»:

2 տարի առաջ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ կյանքի է կոչել վաղ տարիքի երեխաների առողջության և սնուցման բարելավվում ծրագիրը՝ «Կարևոր է առաջին 1000 օրը» խորագրով: Սա կյանքի այն ժամանակահատվածն է, որը մեծ նշանակություն ունի  երեխայի  հետագա կյանքում: Այն խնդիրները, որոնք կարող են առաջանալ այս շրջանում՝ հետագայում անդառնալի կարող են լինել ամբողջ կյանքում, փաստում են մասնագետները:

Վորլդ Վիժն Հայաստանի վաղ մանկական զարգացման ծրագրերի ղեկավար Կարինե Աբելյանի խոսքով՝ ծրագրի շրջանակներում Հայաստանի մոտ 250 համայնքներում   աշխատանքներ են տարվել, ծնողների շրջանում կազմակերպվել են դասընթացենր՝ երեխաների առողջ սննդակարգը կարգավորելու ուղղությամբ:

Ծրագիրը կավարտվի այս տարվա հունիսին:  Մինչև ծրագրի ավարտը հանրապետության տարբեր մարզերում կստեղծվի ծնողական կրթության 95 կենտրոն:  Կազմակերպիչները դեռևս վաղ են համարում արդյունքներ հրապարակելը, սակայն  վստահ են, որ դրանք  կտան իրենց պտուղները:

Ծրագրի շրջանակներում տպագրվել են  ուղեցույցեր մայրերի համար, որոնցով կարող են կարգավորել հղիության և  երեխայի մինչև երկու տարեկան հասակի սննդակարգը:  Երեխաների առողջության և սնուցման հիմնահարցերը հավասարակշռված լուսաբանելու համար էլ Վորլդ Վիժն Հայաստանն ու ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը կազմակերպել էին լրագրողական մրցույթ: Մանկաբույժներից կազմված ժյուրին գնահատել է 2015 թվականի օգոստոս-հոկտեմբեր ամիսներին հրապարակած հայաստանյան լրագրողների թեմատիկ աշխատանքներն ու դրանցից  ընտրել 8 լավագույնները: Գործընկերս՝ Լիանա Մարգարյանը, ով գլխավոր մրցանակակիրներից էր,  ներկայացրել էր Թալինի շրջանի երեխաների առողջության, սուցման և խնամքի հիմնահարցերը: Նյութի հիմնական հերոսղներն էլ եղել են ծնողները, ովքեր ներկայացրել են  դասընթացների արդյունավետությունը:

«Թիրախս ծնողներն էին, ովքեր այդ աշխատանքի արդյունքում, փորձել էին հասկանալ՝ ինչպես կարող են կերակրել իրենց երեխաներին, ինչ վատ հետևանքներ կարող են ունենալ  ոչ ճիշտ սնուցման մեթոդները: Օրինակ՝ մի մայր, ով երկու երեխա ուներ, առաջնեկին կերակրել էր իր գիտելիքի սահմաններում, իսկ երկրորդի պարագայում կիրառել էր դասընթացներից քաղածը,օրինակ քաղցր թեյը և մի շարք կերակուրներ, որոնք վտանգում են փոքրիկի առողջությունը»:

Կարդացեք նաև

Back to top button