Հասարակություն

Երեխայի ծննդյան միանվագ նպաստն այսոևւհետ կվճարվի անկանխիկ եղանակով

hasmikdilanyan
Երեխայի ծննդյան միանվագ նպաստն այսոևւհետ կվճարվի անկանխիկ եղանակով: Սա Պետական բյուջեի ծախսերի արդյունավետության բարձարցման նպատակով: Գործող օրենսդրության համաձայն, առաջին և երկրորդ երեխայի ծննդյան դեպքում միանվագ վճարվում է 50 հազար դրամ, երրորդ և չորրորդ երեխայի դեպքում՝ մեկ մլն և հինգերերոդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում՝ մեկ ու կես մլն դրամ: Գումարները՝ առաջին և երկրորդ երեխայի ծննդյան դեպքում՝ հիսուն հազար դրամները, երրորդ և չորրորդ երեխայի ծննդյան 500 հազար դրամը  կանխիկ է վճարվում: Իսկ  դրամագլխի համար հաշիվ է բացվում: Այսօր հաստատված նախագծով միանվագ բոլոր գումարները կվաճրվեն անկանխիկ: Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի տեղեկացմամբ, նպաստների համար նախատեսված չորս մլրդ դրամից անկանխիկ վճարման անցնելու դեպքում կխնայվի շուրջ 40 մլն դրամ, ընթացակագրեը կպարզեցվեն: Նախարարը հիշեցրել է, որ դրամագլխի ծախսման ուղղությունները հինգն են եղել, իսկ այժմ արդեն երեխայի՝ մեկ տարին լրացանում հետո ցանկացած բանկային հաշվի փոխանցելու միջոցով բանկային վճարումենր կատարել , ամսեկան 25 հազար դրամի չափով:

Արտեմ Ասատրյանի պարզաբանմամբ, 13 500 ընտանիք իրավունք կստանա այս տարվա ընթացքում տնօրինել ընտանեկան դրամագլուխը՝ 25 հազար դրամի չափով: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է որոշման նախագիծը.  ՙ Սա նաև այն բոլոր կոռուպցիոն ռիսկերն է բացառում, որ մեր քաղաքացիները փորձում են այդ գումարները կանխիկացնել: Դրա համար մենք պարզեցնում ենք այդ ընթացակարգերը, տալիս ենք հնարավորություն, որպեսզի քաղաքացին կարողանա ամսեկան 25 հազար դրամ կանխիկ ստանալ, եթե կա դրա անհարժեշտությունը: Ինչպես մեր հետաքննությունն է  ցույց տալիս, մեր քաղաքացիները փորձում են կանխիկացնել այդ գումարները, դրա համար մենք տալիս ենք այդ հնարավորությունը՚:

Ի դեպ, այս տարվանից նախատեսված  չաշխաող հղիներին տրամադրվող մայրության նպաստենրը նույնպես կվճարվեն անկանխիկ:

Կարդացեք նաև

Back to top button