Հասարակություն

Մի շարք ավտոճանապարհներ դժվարանցանելի են

selimՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին՝
ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության գրեթե ամբողջ տարածքում տեղում է
ձյուն:

Բքի և անբավարար տեսանելիության պատճառով դժվարանցանելի են
Սարավան-Գորայք, Արթիկ-Մարալիկ, Արթիկ-Նորաշեն ճանապարհահատվածները և
Մեղրու լեռնանցքը:

Բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն
ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման,
ինչպես նաև ճանապարհի լայնացման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից
խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին
հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Կարդացեք նաև

Back to top button