
Իսրայելը դժգոհ է Իրանի դեմ պատժամիջոցները չեղյալ հայտարարելու որոշումից:Հրեական պետության ղեկավարության համոզմամբ` միջազգային հանրությունը ռազմավարական սխալ է գործում` թույլ տալով Թեհրանին օգտվել արևմտյան բանկերում սառեցված իր ակտիվներից:
«Խոսքը հարյուրավոր միլիարդ դոլարի մասին է, գումարի մի մասը ուղղվելու է ահաբեկչության ֆինանսավորմանը, ինչը կբերի Մերձավոր Արևելքում իրավիճակի ապակայունացման»,- հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ ընդգծելով, որ, իր համոզմամբ, միջուկային զենք ստեղծելու Իսլամական Հանրապետության ցանկությունը չի անհետացել։
Իր հերթին Իսրայելի ռազմավարական հարցերով և ներքին անվտանգության նախարար Գիլագ Էրդանը հայտարարել է, որ Թել Ավիվը ուշադիր հետեւելու է Իրանի իշխանությունների կողմից ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին։




