Հասարակություն

Բքի պատճառով կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

chanapar1ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին՝
ժամը 12:00-ի դրությամբ,  Սևանում, Մարտունիում, Գավառում, Վայքում և
Ջերմուկում տեղում է ձյուն:

Սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով  դժվարանցանելի են
Գավառ-Սևան ավտոճանապարհը, Լանջիկ-Մարալիկ-Հոռոմի կամուրջ և Արթիկ-Ալագյազ
ճանապարհահատվածները:

Բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ են Բերդ-Ճամբարակ
ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն
ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման,
ինչպես նաև ճանապարհի լայնացման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից
խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին
հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Կարդացեք նաև

Back to top button