

Գյումրիում ռուսական ռազմակայանում ընթացող Ավետիսյանների սպանության գործով դատական երկրորդ նիստը հարուստ էր միջնորդություններով։ Նրանցից առանցքայինը, ըստ էության» դատավորի եւ դատախազի բացարկի միջնորդություններն էին, որ ներկայացրեցին Ավետիսյան ընտանիքի հարազատների փաստաբանները։ Դատավորը միջնորդությունները մերժեց։
Մինչ այդ նա մերժել էր նաեւ նրանց՝ նիստը Գյումրիի Ազատության հրապարակ 7 հասցեում գործող դատարանի շենքում անցկացնելու միջնորդությունը։




