Հասարակություն

Բուքի պատճառով կան փակ ճանապարհներ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 18-ին՝
ժամը 17:00-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է:
Սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ են Բերդ-Ճամբարակ
ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն
ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման,
ինչպես նաև ճանապարհի լայնացման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից
խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին
հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Կարդացեք նաև

Back to top button