Հասարակություն

Հայաստանի ինտերնետ օգտատերն անկիրթ է

hasmikmartirosyan

 

«Հայասատանյան ինտերնետ օգտատերը ամենաանկիրթն է, բացակայում է համակարգչային գրագիտությունը՝ ջունգլիների կանոների համապատասխան փրկվում է ով ինչպես կարողանում է»,- մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ցավով փաստում է՝ ոչ դպրոցական ծրագրերն են համապատասխանում ժամանակակից պահանջներին, ոչ էլ արդեն դպրոցն ավարտածներն ունեն կրթվելու հնարավորություն:

Այս ամենից էլ բխում է անձնական տվյալների խոցելիության հարցը, որից օտարերկրացին պաշտպանված է: Այսօր մեկ այլ խնդրի առաջ էլ ենք կանգնած, որը շատ հաճախ չի նկատում կամ անտեսում է հայ օգտատերը՝ անձնական տվյալների տրամադրումը խակերներին, որը կատարվում է ինչ-որ չափով մեր կամքից անկախ:

Ինտերնետային մուծումներից սկսված կամ այլ ծառայությունների միջոցով մենք կուտակում ենք անձնական տվյալները՝ այն դարձնում խոցելի և վերահսկելի, անգամ հնարավորություն տալիս երրորդ մեկին կատարել քո փոխարեն գործողություն:

Իհարկե՝ մենք առաջնորդվում ենք հետեւյալ սկզբունքով՝ ո՞վ եմ, որ իմ տվայլները ինչ- որ մեկին հետքրքրեն։ Այդպես չէ, զգուշացնում է Սամվել Մարտիրոսյանը։ Ըստ փորձագետի՝ մենք հաճախ ենք հետաքրքրությունից դրդված բացում այն մեյլերը, որոնք վարակ են պարունակում, ու այդ ամենն անում ենք այն դեպքում, երբ «զիպ» փականով ուղարկված մեյլներն անգամ անխափան հատելով փոստային ծառայությունների հակավիրուսային սահմանը, հանգրվանում են հետաքրքրասերների համակարգիչներում և ստեղծում անհարմարություններ:

Սամվել Մարտիրոսյանի հորդորն է՝ զերծ մնալ հետաքրքրությունից՝ և չբացել անհայտ հղումով նամակներ և տեղեկացնում ցանց մտած նոր վիրուսի՝ կրիպտոյի մասին: «Հայաստանում սկսել են տարածվել «կրիպտո վիրուսները», որոնք թափ են առել հատկապես 2015թ-ի կեսից։ Այդ «վիրուսն» ընկնում է համակարգչի մեջ ու գաղտնագրում ֆայլերը, հետո հակերներից ստանում եք նամակ, որ եթե կրկին ուզում եք բացել ձեր ֆայլը, ապա պետք է վճարել: Ու կախված ֆայլի կարևորությունից՝ տարբեր չափի գումար են պահանջում։ Այդ գումարը սկսած 200 դոլարից կարող է հասնել 3 հազար և ավելի ԱՄՆ դոլարի: Դրանք հիմնականում գալիս են էլեկտրոնային նամակների ձևով»,- ավելացնում է փորձագետը։

Ի դեպ՝ Հայաստանում ցանցից օգտվում է 14- ից բարձր տարիքի բնակչության 60 տոկոսից ավելին։ Զարգացած երկրների 80 տոկոսն է օգտվում ինտերնետ ցանցից, իսկ Հայաստանում վերջին 3-4 տարվա ընթացքում 5 -6 տոկոսով մեծացել է օգտատերերի թիվը, սակայն ֆինանսական ներկա խնդիրների պատճառով աճի միտումը չի պահպանվի, կարծում է փորձագետը։

Back to top button