Հասարակություն

ՀՀ քաղաքացիներ հին զենք-զինամթերք են հանձնել ոստիկանությանը

Հայաստանի տարբեր շրջանների 6 բնակիչներ հին զենք-զինամթերք են հանձնել ոստիկանությանը։  Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1978 թ. ծնված Արման Գ.-ն կամավոր հանձնել է «ՌԳԴ» տիպի նռնակ` պայթուցիչով, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի պահունակ` լիցքավորված 7.62 մմ տրամաչափի 23 փամփուշտով, և 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 50 փամփուշտ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից,  Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1975 թ. ծնված Ռադիկ Մ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ-54» տիպի, 12 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող, որսորդական հրացան, իսկ 1953 թ. ծնված Մերուժան Ղ.-ն՝ «ՏՕԶ-Բ» տիպի, 16 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացան:

Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1983 թ. ծնված Վահե Գ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ-17» տիպի, 16 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան:

Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1982 թ. ծնված Արթուր Մ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի, 5.6 մմ տրամաչափի ակոսավոր մարտական հրացան:

1960 թ. ծնված Աշոտ Ի.-ն ներկայացել է ոստիկանության Գավառի բաժին և կամավոր հանձնել «ՏՕԶ-Բ» տիպի, երկփողանի, 16 մմ տրամաչափի ողորկափող որսորդական հրացան:

Back to top button