
Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ
Այսօրվա դրությամբ Արցախում H1N1 գրիպի հաստատված 19 դեպք կա, որից 10-ը մեծահասակներ են 9-ը` երեխաներ, լրագրողներին հայտնել է ԼՂՀ առողջապահության նախարարի տեղակալ Զոյա Լազարյանը: Նրա խոսքով `«Ոչ լարված վիճակ է, բայց աշխատում ենք լարված աշխատակարգով»։
Այսօրվա դրութամբ Արցախի բուժհիմնարկներում վերին շնչուղիների սուր վարակիչ հիվանդությամբ ստացիոնար բուժում է ստանում 82 հիվանդ, որից 38-ը երեխա է: Հիվանդներից 47-ի, այդ թվում 13- ի մոտ թոքաբորբ է: Այսօրվա դրությամբ Արցախում H1N1գրիպի հաստատված 19 դեպք կա, որից 10-ը մեծահասակներ են 9-ը երեխաներ:
ԼՂՀ առողջապահության նախարարի տեղակալը հայտարարեց, որ հանրապետությունում այնպիսի վիճակ չէ, որ դադարեցվեն պարապմունքերը կրթօջախներում:
Չնայած վարակը տարածվում է շփման միջոցով եւ մարդկանց տեղաշարժի շնորհիվ, Զոյա Լազարյանի չի կարծում, որ վիճակն այնպիսին է, որ Արցախ եկողների եւ մեկնողների հետազոտման մեխանիզմներ կիրառվեն:
Ըստ փոխնախարարի՝ վերջին շաբաթվա ընթացքում ամբուլատոր, տնային եւ շտապ օգնության կանչերի թիվը չի աճել: Առողջապահության նախարարությունն աշխատանքները կազմակերպում է ինչպես հիվանդների բուժման, այնպես էլ վարակի տարածումը կանխելու ուղղությամբ:




