
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին՝
ժամը 10:00-ի դրությամբ, Աշտարակում, Ապարանում, Արագածում, Արթիկում,
Աշոցքում, Հրազդանում, Սևանում, Ճամբարակում, Եղեգնաձորում, Վայքում,
Սիսիանում, Գորիսում, Մեղրիում, ինչպես նաև Տիգրանաշենի լեռնանցքում տեղում
է ձյուն:
Քուչակ-Ապարան-Ալագյազ ճանապարհահատվածներում բուք է:
Առատ ձյան պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն
ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման,
ինչպես նաև ճանապարհի լայնացման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից
խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին
հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:




