Հասարակություն

Գնդապետը՝ արցախյան պատերազմի կեղծ մասնակիցների մասին

annanazaryan

Հայրենասիրության, ղարաբաղյան պատերազմի կեղծ մասնակիցների ու հավանական ռազմական գործողությունների վերսկսման մասին է այսօր խոսել «Արցախյան պատերազմի մասնակից կանայք» հ/կ նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը:

 

«Արցախյան պատերազմի մասնակից կանայք» հ/կ նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը համոզված է, որ եթե այսօր կարիք լինի՝ ներկա սերունդը պատրաստակամ  կվերցին զենքը ձեռքին ու կպաշտպանի հայրենիքը։ Որքան էլ տարօրինակ է հնչում,  նա շատ ավելի  վճռականություն  է տեսնում այսօրվա սերնդի մոտ քան 90-ականների։

Մենք ունենք մարտունակ բանակ, որն ի զորու է հակահարված հասցնելու հակառակորդին, ասում է կին գնդապետը՝ հույս ունենալով, որ խնդիրը կլուծվի խաղաղ բանակցային ճանապարհով:

Աիդա Սերոբյանը խիստ քննադատության ենթարկեց այն անձանց, ովքեր խաբեությամբ իրենց ներկայացնում են իբրև արցախյան պատերազմի մասնակից: ՊՆ նախարարության սոց վարչությունում կա հանձնաժողով, որը ստուգում է, թե արդյո՞ք տվյալ անձը պատերազմի մասնակից է, թե՞ ոչ։ Այս հետևողականությունը թույլ կտա ջրի երես հանել խաբեբաներին։

Գնդապետ Սերոբյան համոզված է, որ անհրաժեշտության դեպքում պատերազմի յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել որևէ փաստաթուղթ, որը  կվկայի արցախյան պատերազմին նրա մասնակցության մասին:

Կարդացեք նաև

Back to top button