Հասարակություն

Նոր ձերբակալություններ զինված խմբի գործի շրջանակներում

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնից հայտնում են, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող թիվ 58216515 քրեական գործով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի  129-րդ  հոդվածով սահմանված կարգով, 14.01.2016 թ-ին  ձերբակալվել են՝ «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Գևորգի Մարգարյանը և «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերության հիմնական բաժնետեր Վլադիմիր Փայլակի Առաքելյանը, որոնք կասկածվում են՝ Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, կազմակերպված խմբի կազմում  զենք և ռազմամթերք իրացնելու, պահելու մեջ,  նախատեսված՝ ՀՀ քրեական օրենսգրքի   223-րդ հոդվածի 2-րդ մասով  և 235-րդ հոդվածի  3-րդ մասով:

Վերոհիշյալ անձանց բնակարաններում  և «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերությունում  իրականացվել են խուզարկություններ, ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները  գործի լրիվությունը, բազմակողմանիությունը  և օբյեկտիվությունն ապահովելու համար:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Back to top button