

Հայաստանում կոնկրետ մեկ դատավարության դեպքում պետք է մորատորիում հայտարարվի եւ կիրառվի մահապատիժ. սա պնդում, հայտարարում եւ պահանջում է նախկին պատգամավոր, աստվածաբան Վարդան Խաչատրյանը՝ խոսելով Ավետիսյանների ընտանիքի սպանդը մեկ տարի առաջ իրագործած ռուս զինծառայող Պերմյակովի դատավարության մասին: Վարդան Խաչատրյանը բերում է նույն Ռուսաստանի օրինակը, որը նմանատիպ մորատորիում էր հայտարարել կոնկրետ դատավարության ժամանակ:
«Պետք է հայտարարվեր մորատորիում, ինչպես Չիկատիլոյի դեպքում Ռուսաստանում հայտարարվեց, որ մորատորիումը վերացվում է, այդ մարդուն մահապատժի ենթարկեցին բարեկամների աչքի առաջ: Ես խոսել եմ քննիչների եւ դատախազական կազմի հետ եւս եւ պարզել է, որ մտել է եւ առանց որեւէ ներքին զգացողության, որ ինքը մարդ է սպանում սպանել է մի ամբողջ ընտանիք: Եվ այդտեղ տանել նրան, որ թող նստի եւ մենք էլ դրան պահենք, մի հատ էլ միջազգային խնդիր դառնա, որ մենք ունենք այդպիսի կալանավոր, որը գտնվում է էսինչ տեղը, էնինչ տեղը, ցմահ նստած է եւ այլն, եւ այլն ես դա համարում եմ մեզ համար անթույլատրելի: Նրան մենք չպետք է պահենք մինչեւ 95 տարեկանը: Կարող է ապրում է 102 տարի, ես չգիտեմ, ինքը ներքին խայտառակության ինչ որ տարր է դառնալու մեզ համար»:




