Հասարակություն

Այսօր արձանագրվել է H1N1 վիրուսից մահվան 2 դեպք

Այսօր արձանագրվել է H1N1 վիրուսից մահվան 2 դեպք։ 50-ամյա և 41-ամյա տղամարդիկ բուժօգնության են դիմել հիվանդությունն ի հայտ գալուց մեկ շաբաթ անց` ծանր վիճակում։ Մասնագետների տասնօրյա ջանքերն արդյունք չեն տվել, հայտնում են ՀՀ ԱՆ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հիշեցնենք, որ երեկ Առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ «սուր շնչառական վարակներով պայմանավորված` իրավիճակը ոչ միայն կայունանում է, այլև արձանագրվում է դեպքերի նվազում»: Չնայած կայունացման մասին հավաստիացմանը՝ երեկ և այսօր «խոզի գրիպից» մահացել է 3 մարդ:

Back to top button