Հասարակություն

Ձեւական փոփոխություններ. «Դուրս մեր գրպանից»

arminegevorgyan
«Դուրս մեր գրպանից» քաղաքացիական նախաձեռնության անդամները երեկվանից ուժի մեջ մտած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» արված փոփոխությունները  համարում են ձեւական:  Նախաձեռնության անդամները իրենց մտահոգությունները փոխանցել են լրագրողներին:

 

Երթեւեկության կանոններում կատարված փոփոխություններով 2012 թվականի հունվարից կազմված ակտերի տոկոսների մասով համաներում է եղել: Նոր օրենքով վարորդները որոշ խախտումների դեպքում կնախազգուշացվեն տուգանվելու փոխարեն, խստացվել է նաեւ ալկոհոլ օգտագործած վարորդների տուգանումը: Նախաձեռնություն անդամները նշում են, որ խմածության դեպքերի վերաբերյալ կատարված փոփոխությունում մեծ է  կոռուպցիոն ռիսկը: Օրինակ առաջին անգամ տուգանելու դեպքում տունգանվում, է 100 հազար դրամ, երկրորդ անգամ ավելի շատ: Նախաձեռնության անդամ Արսեն Պետրոսյանը կոոռուպցիայի դրսևորումներից  զերծ մնալու համար քայլեր է առաջարկում:

«Հիմա մեր պետավտոտեսուչների վրա թող ամրացվի միկրոֆոն եւ այդ ամենը ձայնագրվի, կոռուպցիան միանշանակ կվերանա եւ իրականում ոգելից խմիչք չեն օգտագործի»:

Արման Սուլեյմանյանն ավելացրեց. «Եթե նպատակդ է, որ ալկոհոլ չօգտագործեն, թող միանգամից զրկեն վարորդական իրավունքի վկայականից»:

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամները շարունակում են առաջարկել, որ արագաչափերը պետք է հանվեն եւ տեղադրվեն այնպիսի վայրերում, որտեղ իսկապես վթարների հավանականությունը մեծ է: Արման Սուլեյմանյանն էլ իր հերթին պնդում է, որ այդ փոփոխությունները ոչ բոլորի վրա են տարածվում, մասնավորապես նկատի ունենալով ռուսական պետհամարանիշերով մեքենաների վարորդներին, որոնք նրա համոզմամբ՝ բազմաթիվ խախտումներ են անում, սակայն ազատված են որևէ տուգանք մուծելուց։

«Եթե այն չի կիրառվում բոլոր վարորդների համար,ապա ավտոմատ կերպով խեղկատակի է վերածվում»,-ասում է Արման Սուլեյմանյանը:

Նախաձեռնության անդամները դժգոհություններ ունեին՝ կապված նաև օրենքով նախատեսված մնացյալ փոփոխությունների հետ։ Նրանք հիշեցնում են, որ խախտումների համար նախատեսված բալային համակարգը ներդնել առաջինը առաջարկել են հենց իրենք, սակայն ոչ այն ձևով, որը ներկայացրել է Արդարադատության նախարարությունը։

«Այնպիսի տպավորություն է, որ իրավախախտ վարորդն այդ համակարգի միջոցով կարող է վճարել և կրկին խախտումներ անել:Կարելի էր զրկել անբարեխիղճ վարորդին, ով այս դեպքում կարող է շարունակել խախտումները: Այսինքն՝ չափորոշիչները հստակ ձևակերպված չեն»:

Վարորդների համոզմամբ՝ նախատեսված այդ փոփոխությունների ամբողջ գործընթացը տապալված է։ Նրանք պահանջում են հանրային քննարկում իրականացնել՝ օրենքում առկա բոլոր բացերը և թերությունները քննարկելու համար: Նրանց  խոսքով արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այս փոփոխություններով ուղղակի փորձում է դիվիդենտներ շահել:

Կարդացեք նաև

Back to top button