Հասարակություն

Տոն օրերին շտապօգնության կանչերն ավելացել են

aidaavetisyan
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս, շտապօգնությունը տոն օրերին աշխատել է լարված գրաֆիկով: Անցյալ տարվա նույն ժամանակահանտվածի հետ համեմատ  այս տարի  Ամանորի օրերին  շտապգնության կանչերի թիվը, ըստ Շտապօգնության տնօրեն Թագուհի Ստեփանյանի, աճել է՝ պայմանավորված սուր շնչառական  վարակների դեպքերով: Սակայն շտապօգնության կանչերի թիվն աճել է ոչ միայն  տոնական օրերին, այլև ամոբղջ տարվա ընթացքում: 2014 թվականի հետ համեմատ նախորդ տարի կանչերի քանակը կազմել է  238.216, որն աճել է  11.827-ով: Իսկ հիմնական բողոքներն էլ   սիրտանոթային, սուր շնչառական հիվանդություններն ու վնասվածքներն են եղել:

 

Ամանորի օրերին շտապօգնությունն աշխատել է լարված: Այս տարի շտապօգնության կանչերի թիվը, ըստ Շտապօգնության տնօրեն Թագուհի Ստեփանյանի, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, աճել  է:   Հունվարի մեկից մինչև 10-ն ընկած ժամանակահատվածում  շտապօգնությունը գրանցել է 9611 կանչ, որն էլ  830 կանչով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի  ցուցանիշից: Իսկ նրանցից հոսպիտալացվել է 1567-ը: Առավելագույն կանչերը գրանցվել են  հունվարի 7-ին՝ 956 կանչ: Ըստ Թագուհի Ստեփանյանի՝  միայն այսօր է նվազել կանչերի թիվը: Մեկ օրվա ընթացքում գրանցել  են 877 կանչ:  Սուր շնչառական հիվանդությամբ գրանցվել է 1659 կանչ մեծահասակների  շրջանում, որոնցից հոսպիտալացվել է  10-ը:

Շտապօգնությունը սպսարկել է նաև 699  կանչ՝ մանուկների շրջանում, որոնցից հիվանդանոց է տեղափոխվել 104-ը: Իսկ այն, որ հիվանդանոցները գերծանրաբեռնված են և չեն ընդունում հիվանդներ, Թագուհի Ստեփանյանը, հերքեց և նշեց, որ  հիվանդանոցների  ծանրաբեռնվածությունը կապված է  քաղաքացիների նախասիրությունների հետ:

Բնականաբար, եղել են նաև դժգոհություններ շտապօգնության ուշ արձագանքման և բնակչի տուն ժամանակին հասնելու հետ կապված: Սակայն շտապօգնության տնօրենը նշեց, որ  օրական  սպասարկել են  900-ից ավելի կանչ, և այդ պայմաններում չուշանալ հնարավոր չէր:

«Հիվանդներին,  ըստ վիճակի, զգուշացնում ենք, եթե հրատապ չէ շտապօգնությունը մի փոքր կուշանա, բժիշկները հեռախոսով տալիս էին խորհուրդներ, մինչև մեքենայի հասնելը: Եվ առաջնային սպասարկել ենք այն կանչերը, երբ խնդիր է եղել հիվանդի կյանքի հետ կապված և մանուկներին»:

Տոնական օրերին,  չեն եղել դեպքեր, երբ շտապօգնության ուշացումը դարձել է ճակատագրական: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս սննդային թունավորման դեպքերը քիչ են եղել:  Տոնական օրերին  գրանցվել է սննդային թունավորման երկու դեպք, իսկ ալկոհոլից թունավորման դեպքերը 64 են եղել, որոնցից էլ հիվանդանոց է տեղափոխվել 20-ը:

Կարդացեք նաև

Back to top button