Հասարակություն

Ձյուն է տեղում, որոշ ճանապարհներ փակ են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին՝
ժամը 10:00-ի դրությամբ, փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և
Վարդենյաց լեռնանցքը:

Թալինի, Մարալիկի, Արթիկի, Սևանի, Վարդենիսի, Արտաշավանի, Ապարանի, Վայքի,
Մեղրու ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում  տեղում է ձյուն:
Աշոցքի տարածաշրջանում բուք է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն
ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման,
ինչպես նաև ճանապարհի լայնացման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից
խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին
հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Կարդացեք նաև

Back to top button