Հասարակություն

Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը փակ են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ին՝
ժամը 09:30-ի դրությամբ, փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և
Վարդենյաց լեռնանցքը: Ապարանի, Արագածի, Մեղրու, Աշոցքի ավտոճանապարհներին
տեղում է ձյուն: Արագածի տարածաշրջանում բուք է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն
ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման,
ինչպես նաև ճանապարհի լայնացման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից
խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին
հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Կարդացեք նաև

Back to top button