ԿարևորՄիջազգայինՏնտեսական

ՀԲ- ն 2016- ը համաշխարհային տնտեսության համար գնահատում է ռիսկային տարի

Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետ Քաուշիկ Բասուն 2016- թ համաշխարհային տնտեսության համար համարում է ռիսկային, հակառակ 2015- ի, որը հիասթափեցնող էր։

ՀԲ- ն վերանայել է համաշխարհային տնտեսության համար իր այս տարվա կանխատեսումները, եւ դրանք բացասական վերանայումներ են։

Այս տարի ՀԲ- ն համաշխարհային տնտեսության 2,9% աճ է կանխատեսում, որը 0,4%- ով նախկին կանխատեսումից պակաս է։

Հայաստանի համար ՀԲ- ն2016- ին կանխատեսում է 2,2% տնտեսական աճ 2015- ի 2,5%- ի դիմաց։  ԵՏՄ երկրներից Ռուսաստանի համար 2016 ին կանխատեսվում է 0,7% տնտեսական անկում 2015- ի 3,7% անկման դիմաց։ Տնտեսական անկում է կանխատեսվում նաեւ Բելառուսում՝0,5%, 2015- ին արձանագրված 3,5%- ի դիմաց։ Ղազախստանի տնտեսական աճը կանխատեսվում է 1,1%, 2015- ին այն եղել է 0,9%, Ղրղզստանում՝ 4,2 %՝ 2015- ին արձանագրվել է 2,0%։

Հարեւան Վրաստանում այս տարի տնտեսական աճը կլինի 3,0%՝ նախորդի 2,5%- ի դիմաց, իսկ Ադրբեջանում 0,8%, 2015- ի 2,0%- ի դիմաց։ Թուրքիայում կանխատեսվում է 3,5% աճ՝ նախորդ տարվա 4,2%- ի դիմաց։

ՀԲ- ն համաշխարհային տնտեսության համար ռիսկային գործոն է համարում ԱՄՆ ֆեդերալ ռեզերվային համակարգի (Կենտրոնական բանկի) կողմից դրամավարկային քաղաքականության «պարբերական խստացման շուրջ ֆինանսական սթրեսը»։

Back to top button