
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ին՝
ժամը 10:30-ի դրությամբ, փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և
Վարդենյաց լեռնանցքը:
Սաստիկ բքի պատճառով դժվարանցանելի է Արթիկ-Ալագյազ հատվածը:
Գավառ-Մարտունի և Մարտունի-Վարդենիս ճանապարհահատվածներում առկա է
մերկասառույց:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն
ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման,
ինչպես նաև ճանապարհի լայնացման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից
խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին
հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:




