
Ձյան տեղումների դադարից հետո մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում լայն թափով մեկնարկել են փողոցների ձնամաքրման ու ձնահեռացման աշխատանքները: Հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Այս ամենին զուգահեռ` փողոցները մշակվում են աղի ու ավազի խառնուրդով: Իրականացվող աշխատանքները համակարգվում են Երևանի քաղաքապետարանի համապատասխան ծառայությունների և հատուկ օպերատիվ շտաբի կողմից: Աշխատանքների ընթացքը տեղերում վերահսկում են վարչական շրջանների ղեկավարները:




