Հասարակություն

Հունվարի 6-ին սպասվում է ձյուն

Հունվարի 6-ին հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց: Իսկ հունվարի 7-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղումները մեր երկրում կվերսկսվեն հունվարի 8-ին ու 9-ին: Օդի ջերմաստիճանն առաջիկա երկու օրերին աստիճանաբար կբարձրանա՝ ցերեկը՝ 2-4, գիշերը՝ 4-6 աստիճանով: ՏԿԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 2-ը տեղացած ձյան տեղումների քանակը գերազանցել է ամսական նորման:

Կարդացեք նաև

Back to top button