Հասարակություն

Որոշ ավտոճանապարհներ բքի պատճառով փակ են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 4-ին՝
ժամը 14:30-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով դժվարանցանելի են
Լանջիկ-Սառնաղբյուր, Տաշիր-Գոգավան, Տաշիր-Մեծավան, Ապարան-Քուչակ,
Գավառ-Մարտունի, Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհները:

Բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ են Ճամբարակ-Դրախտիկ
ավտոճանապարհի Ճամբարակի լեռնանցքը, Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհները,
Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն
ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման
աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից
խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին
հորդորում է խուսափել նշված դժվարանցանելի ճանապարհներով երթևեկելուց:

Կարդացեք նաև

Back to top button