Հասարակություն

Հանրապետությունում ձյուն է տեղում. ՏԿՆ- ն հիշեցնում է անվտանգության մասին

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի
30-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Արարատում, Եղեգնաձորում, Վայքում,
Սիսիանում, Գորիսում, Մեղրիում, Աբովյանում, Հրազդանում, Դիլիջանում,
Աշտարակում, Ապարանում, Արագածում, Սպիտակում, Վանաձորում, Ստեփանավանում,
Թալինում, Անիում, Արթիկում, Ախուրյանում տեղում է ձյուն, Իջևանում և
Նոյեմբերյանում` անձրև:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն
ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման
աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ
տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել
բացառապես ձմեռային անվադողերով:

Կարդացեք նաև

Back to top button