

Ընդամենը մեկ օր և հրաժեշտ կտանք ևս մեկ տարվա։ Նախատոնական եռուզեռը նկատելի է ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաև մարզերում: Շուկա, փողոց ու սուպերմարկետ նախատոնական եռուզեռ է, տպավորությունն էլ այնպիսին է, որ յուրաքանչյուրը փորձում է առավելագույնը գնել՝ թերևս մոռանալով, որ հունվարի 1- ից ու 2- ից հետո էլ կյանքը շարունակվելու է, ավելին՝ հատկապես առևտրի մեծ կետերը 24- ժամյա ռեժիմով աշխատում են տոնական օրերին: Նախատոնական եռուզեռից հետ չմնալու համար «Ռադիոլուրը» փորձեց հասկանալ, թե ինչպես են նախապատրաստվում մեր համաքաղաքացիները։




