Հասարակություն

Զինվորի մոր աղոթքն ու մաղթանքը

arminegevorgyan

Տիկին Գայանեն գազօջախի մոտ կանգած ամանորյա խորտիկներ է պատրաստում ու մեր այցելության պահին բանակում ծառայող որդու՝ Հակոբի խնդրանքով նրբաբլիթ է պատրաստում: Հունվարին կլրանա մեկ տարի, ինչ Գայանեի որդին ծառայում է Սյունիքի զորամասերից մեկում: Լրագրող մայրը ուշի ուշով է հետևում բանակում տեղի ունեցող իրադարձություններին, ասում է, որ այս ամբողջ տարվա ընթացքում շատ անհանգիստ էր, քանի որ 2015 լարված տարի էր Հայոց բանակի համար:

Տավուշի մարզի զորամասերից մեկում ծառայող Արամ Տոնոյանի ծնողները նույնպես պատրաստվում են Ամանորին: Ընտանիքի առաջնեկն է, ու ծնողները հուզմունքը չեն կարողանում զսպել: Չնայած արդեն որդին ծառայում է 1 տարի 6 ամիս, բայց ամեն օր օրերն են հաշվում, թե երբ պետք է որդին զորացրվի: Հայրը՝ Գագիկ Տոնոյանը, նշում է, որ մինչ բանակ զորակոչվելը որդուն որոշակի խրատներ էր փոխանցել: Ինչպես ասում են՝ հոր խորհուրդներին որդին աչալրջորեն է մոտեցել, արդյունքում ծառայության ընթացքում պարգևների է արժանացել:

Արամի մայրը՝ տիկին ժաննան, հուզվում է ու չի կարողանում մեզ հետ զրուցել, ասում է, որ Արամն ամենից շատ սիրում է մսային ուտեստներ: Տիկին Գայանեն նույնպես հուզվում է, բայց ասում է, որ պետք է լավատես լինել ու աղոթել Աստծուն,որ Հայոց երկնակամարում միշտ լինի խաղաղություն: Իսկ Արամի հայրն էլ, Գագիկը, Ամանորի առաջին բաժակը հենց կբարձրացնի խաղության համար:

Կարդացեք նաև

Back to top button