

Դեռևս օրեր առաջ գյումրեցի բազմազավակ այրի, զինվորի մայր Իրինա Ստեփանյանը Բաց նամակ էր ուղղել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին ՝բարձրաձայնելով իր խնդիրների մասին ,այն որ 7 հոգանոց ընտանիքը ապրում է տնակային պայմաններում: Նյութի թողարկումից ընդամենը երկու օր անց եղավ վարչապետ Հովիկ Աբրահամյանի արձագանքը: Տասներկու հազար դոլար արժողությամբ երկհարկանի քոթեջը կառուցվել էր երկրաշարժից հետո՝ լատվիական կամավորների ջանքերով, գյուղի համանուն թաղամասում: Առանձնատունն ունի նաև տնամերձ հողամաս և անասնագոմ: Ստեփանյանեների ուրախությանը մասնակից է եղել նաեւ «Ռադիոլուրը»։
10- ամյա Տիգրանի աչքերը փայլւմ են ուրախությունից: Նոր տան բանալիները չի ցանկանում ձեռքից բաց թողնել: Նա արդեն մի քանի անգամ պտտվում է սենյակներով ու որոշում, որ պատշգամբի կողքի ննջասենյակում ինքն է քնելու՝ այլևս ստիպված չի լինելու տատիկի հետ նույն մահճակալին պառկել:
Օրեր առաջ կայքերից մեկը հրապարակել էր հինգ զավակների մայր Իրինա Ստեփանյանի բաց նամակը՝ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանին, որտեղ տիկին Իրինան ներկայացրել էր իր սոցիալ տնտեսական ծանր իրավիճակը:
Ամուսինու մահից հետո՝ 2012թ.- ին, Իրինան միայնակ է մեծացնում է հինգ երեխաներին, ունի առողջական խնդիրներ և ապրում է ոչ բավարար տնային պայմաններում: 7 հոգանոց ընտանիքը ապրում է Շիրակի մարզի Վահրամաբերդ համայնքի կիսաքանդ մի տնակում: Նամակը հրապարկվելուց հետո մեկ օր անց այն արձագանք է ստանում: Իսկ այսօր արդեն տիկին Իրինան բացում իր նոր տան դռները:
Տիկին Իրինայի հետ մենք գնում ենք նաև այն բնակարանը որտեղ ապրում են 2000 թվականից: Ընդամենը երկուն կիսախախուլ սենյակներ: Տանը անհամբերությամբ սպասում էին Իրինայի մյուս երեխաները և մեծահասակ մայրը:
Նշենք,որ նոր բնակարանը գտնվում է Վահարամաբերդ գյուղի լատվիական թաղամասում: Տունը ունի նաև 1200 մետր հողատարածք և անասնագոմ: Ամանորյա տոներից հետո Ստեփանյանների ընտանիքը կտեղափոխվի արդեն նոր բնակարան ,քանի որ բնակարանը ունի կոսմետիկ վերանորոգման անհրաժեշտություն: Այդ խնդիրն էլ խոստացել է լուծել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը։




