Հասարակություն

Ավտոճանապարհները մաքրվում են, մշակվում՝ աղով եւ ավազով

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 30-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ,  Թալինում, Մարալիկում, Հրազդանում, Չարենցավանում, Սևանում, Եղեգնաձորում, Վայքում, Սիսիանում, Մեղրիում տեղում է ձյուն:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Կարդացեք նաև

Back to top button