ԿարևորՔաղաքական

Stratfor- ը 2016- ին կանխատեսում է ԼՂ գոտում նշանակալի փոփոխություններ եւ ռուս- թուրքական դիմակայության շարունակություն

Stratfor ամերիկյան հետազոտական ինստիտուտը ներկայացրել է 2016 թվականի աշխարհաքաղաքական կանխատեսումների մասին իր զեկույցը։ Դրանում ներկայացված են ողջ աշխարհում եւ տարբեր երկրներում հնարավոր զարգացումները հաջորդ տարի։

Մասնավորապես՝ Ղարաբաղյան «երկար ժամանակ սառեցված» հակամարտության գոտում Stratfor- ի վերլուծաբանները հաջորդ տարի նշանակալի փոփոխություններ են կանխատեսում, եթե Ռուսաստանը փորձի ստիպել հակամարտության կողմերին գնալ բանակցությունների՝ Հայաստանի տնտեսական եւ անվտանգության երաշխիքների դիմաց Ադրբեջանին որոշ տարածքներ հանձնելու շուրջ։ Ըստ զեկույցի՝ Հարավային Կովկասում Ռուսաստանի գործողությունները կհանգեցնեն Թուրքիայի եւ ԱՄՆ- ի հակազդեցությունը եւ նրանց ուշադրությանը տարածաշրջանի վրա։ Եթե Ղարաբաղյան բանակցությունները ձախողվեն, ապա կարելի է սպասել ռազմական գործողությունների ակտիվացման, սակայն ռուսական դիվանագիտական միջնորդության շնորհիվ ավելի շատ հնարավոր է վերադարձ ստատուս- քվոյին, քան՝ լայնամասշտաբ ռազմական բախման, կարծում են ամերիկածի վերլուծաբանները։

Ռուս- թուրքական դիմակայությունը կշարունակվի

Stratfor- ի վերլուծաբանները կարծում են, որ 2016- ին ռուս- թուրքական հակամարտությունից խուսափել չի հաջողվի, հակառակ, որ երկու երկրներ էլ չեն փորձի խզել տնտեսական կապերը։ Սպասվում է, որ մյուս տարի Թուքիան կշարունակի ամրապնդել իր դիրքերը «Իսլամական պետության» դեմ պայքարում՝ չբացառելով, որ Անկարան կարող է ռազմական գործողություններ ծավալել Սիրիայի հյուսիսում եւ կարող է իր ներկայությունը մեծացնել Իրաքում։ Անկարան կփորձի պայքարել ոչ միայն ԻՊ դեմ, այլեւ՝ սանձել սիրիացի քրդերին։

Նման գործողությունները, Stratfor- ի կարծիքով, անխուսափելիորեն կբերի Ռուսաստանի շահերի հետ բախման, հակառակ նրան, որ Մոսկվան «ամենաքիչը կցանկանար կոնֆլիկտ ունենալ Թուրքիայի հետ», որը վերահսկում է Սեւ եւ Միջերկրական ծովերի մուտքը։ Ըստ վերլուծաբանների՝ ամենայն հավանականությամբ՝ Ռուսաստանի եւ Թուրքիայի դիմակայությունը կլինի անկոֆլիկտ, թեեւ Су-24 ռմբակոծիչի միջադեպի նման «բախումների» հնարավորությունները կմնան։

Stratfor- ի վելուծաբանները նաեւ Ռուսաստանի համար կանխատեսում են ծանր տնտեսական տարի։ Նրանք վստահ են, որ երկիրը ունակ կլինի դիմակայել Արեւմուտքի պատժամիջոցների հերթական փուլը, բայց 2016- ին այն կլինի ավելի բարդ։

Stratfor— ը ամերիկյան վերլուծական ընկերություն է, որին ընդունված է անվանել նաեւ «ստվերային ԿՀՎ», քանի որ այն ներկայացնում է միջազգային իրադրության մասին վերլուծական տեղեկություններ եւ կազմում քաղաքականության առանցքային ռազմավարական ուղղություններով կանխատեսումներ։

Կարդացեք նաև

Back to top button