Հասարակություն

Սննդամթերքի անվտանգության ծառայությունում տոնական օրերին «թեժ գիծ» կգործի

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը նախատոնական և տոնական օրերին իրականացնում է մշտադիտարկումներ, որոնք կշարունակվեն մինչև հունվարի 15-ը` անհայտ ծագման, պիտանիության ժամկետը լրացած, մակնշման խախտումներով և վտանգավոր սննդամթերքի իրացումը հայտնաբերելու և կանխելու նպատակով:

Ծառայության «թեժ գիծը» (010 206040) տոնական օրերին ևս կգործի շուրջօրյա, և անհրաժեշտության դեպքում համապատասխան գործողություններ կձեռնարկվեն սննդամթերքի անվտանգությանն առնչվող խնդիրների վերացման ուղղությամբ:

Ծառայությունը հորդորում է քաղաքացիներին հետևողական լինել իրացվող սննդամթերքի պիտանիութան ժամկետի, մակնշման, պահման պայմանների, անհայտ ծագման ու որակի խախտումների նկատմամբ և ժամանակին տեղեկացնել ծառայությանը:

Back to top button