Հասարակություն

ՀՀ քաղացացիություն ձեռք բերողներողի թիվը վերջին տարիների կտրուկ ավելացել է

alisagevorgyan
ՀՀ-ում քաղաքացիություն ձեռք բերելու կարգը, վերջին տարիների միտումները. թեմայի շուրջ «Ռադիոլուր»-ը զրուցել է Ոստիկանության  անձնագրային և վիզաների  վարչության  իրավաբանական վարչության  գլխավոր մասնագետ Մարիամ Գևորգյանի հետ: Նրա տեղեկացմամբ՝ ՀՀ քաղացացիություն ձեռք բերողներողի թիվը վերջին տարիների կտրուկ ավելացել է պայմանավորված սիրիահայերի , իսկ վերջին ամիսներին նաև լիբանանահայերի ներհոսքով:

 

ՀՀ քաղաքացիություն ստանալու համար օտարերկրյա քաղաքացիների համար գործում են պարտադիր մի քանի նախապայմաններ: Դրանք  ներկայացնում է Ոստիկանության  անձնագրային և վիզաների  վարչության  իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ Մարիամ Գևորգյանը՝ նշելով, որ դրանք չեն գործում, եթե խոսքը վերաբերում է ազգույթամբ հայերին:

Որ դեպքերում անձին կարող են մերժել ձեռք բերել ՀՀ քաղաքացիություն: Մերժման հիմքերը ևս հստակ սահմանված են քաղաքացիության մասին օրենքում: Ըստ Մարիամ Գևորգյանի՝ այս դեպքում կարևոր հիմք են հանդիսանում պետական որոշ մարմինների եզրակցությունները, այդ թվում՝ ազգային անվտանգություն, արտգործանախարարություն և այլն:

ՀՀ քաղացացիություն ձեռք բերողներողի թիվը վերջին տարիների կտրուկ ավելացել է պայմանավորված սիրիահայրեի, իսկ վերջին ամիսներին նաև լիբանանահայերի ներհոսքով: Ցավոք քիչ չեն նաև ՀՀ քաղաքացիությնունից հրաժարվողների թիվը: Այս ցանկում գերակշռում են հատկապես մեր այն հայրենակիցները, որոնք մեկնեւմ են  ՌԴ: Նրան հաջորդում են Գերմանիան, Վրաստանը: Պատճառն այս երկրներում երկքաղաքացիության մասին օրենքի բացակայությունն է: ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո արդյոք տեղի են ունեցել փոփոխություններ քաղաքացիության տրամադրման կարգում:

 

Ոստիկանության անձնագրային և վիզաների  վարչության  իրավաբանական վարչության  ներկայացուցիչը նաև հիշեցնում է, որ օտարերկրյա քաղաքացիների համար սահմանված է ՀՀ-ում գտնվելու առանց մուտքի վիզայի ռեժիմ: Գրանցվելու պարտադիր պայման մեր երկիրը օտարերկրյա քաղաքացիների առջև չի դնում, բայց որոշակի ժամանակահատվածում:

 

Կարդացեք նաև

Back to top button