

Հարկադիր կատարման ծառայությունը Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ այսօր՝ դեկտեմբերի 26-ին, երեխաների համար կազմակերպել էր տոնական միջոցառում: Արդեն գեղեցիկ ավանդույթի վերածված այս միջոցառմանը մասնակցում էին 4-9 տարեկան երեխաներ, որոնց ալիմենտի բռնագանձումը և ծնողների հետ տեսակցությունները կազմակերպում է ԴԱՀԿ ծառայությունը։ Նշենք, որ ծառայության բոլոր մարզային կառույցներում կազմակերպվել են տոնական միջոցառումներ, իսկ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում հարկադիր կատարողներն անձամբ են այցելել երեխաներին և նրանց նվերներ հանձնել:
10 ամյա Էդիտան արդեն որոշել է, որ ապագայում բժշկուհի է դառնալու, բայց մինչ մեծանալը Էդիտան այլ երազաքն ունի, և երազանքների իրականացման մասին հայտնել է Ձմեռ պաաիկին նամակի միջոցով:
«Որ բոլոր մանուկները լինեն առողջ ու երջանիկ»:
Արդեն ավանդույթի համաձայն Հարկադիր կատարման ծառայությունը Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ 4-9 տարեկան երեխաների համար կազմակերպել էր տոնական միջոցառում: Մասնակիցները այն երեխաներն են, որոնց ալիմենտի բռնագանձումը և ծնողների հետ տեսակցությունները կազմակերպում է ծառայությունը։ Ամանորյա ուրախ տրամադրություն երեխաներին պարգևեցին Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի դերասանները ՝թատերական ներկայացմամբ:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը շնորհավորելով երեխաներին գալիք տոների առթիվ և նշել. «Սիրելի՛ երեխաներ, մաղթում եմ ձեզ խաղաղ և անամպ երկինք, եղե՛ք առողջ և ուրախ՝ շրջապատված ջերմությամբ ու սիրով»։
Գրեթե բոլոր երեխաներն էլ նամակ էին գրել Ձմեռ պապին: Աղջիկները տիկնիկներ էին խնդրել, տղաները՝ մեքենաներ: Բայց 9 ամյա Կորյունի խնդրանքը տարբերվում էր.«Գրել եմ, որ ավտոմատ բերի, որ թուրքերին կրակեմ»:
Ծնողներից Լիլիթ Աղաջանյանը նշում է, որ ԴԱՀԿ-ն մեր հասարակություն մեջ ընկալվում մի փոքր այլ տեսանկյունից, սակայն կա ոլորտ, որտեղ ծառայությունը լավ է աշխատում է: Անձամբ երեխայի իրավունքները պաշտպանված են, ու ալիմենտների բռնագանձման բաժինը լավ աշխատում է:




