ԿարևորՔաղաքական

ԼՂՀ ԱԳ նախարարը հակամարտության կարգավորման հետընթաց է արձանագրում

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ

Ավարտվող տարին այսօր  հրավիրված ասուլիսում ամփոփել է Արցախի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը:   Ըստ արտգործնախարարի`  ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերի անարդյունք լինելու հարցում մեղավորը  հակառակորդ կողմն է: Լեռնային Ղարաբաղի դիրքորոշումն այդ հարցում մնացել է անփոփոխ` բանակցային գործընթացը պետք է ընթանա Մինսկի խմբի ձեւաչափում՝ Արցախի անմիջական ու լիարժեք մասնակցությամբ։

 

ԵԱՀԿ ՄԽ համանխագահները Արցախ 2015 թ եկել են երկու անգամ, հանդիպումներ եղել են նաեւ այլ վայրերում:  Սակայն դրանք էական առաջընթաց չեն արձանագրել: Ադրբեջանի դիրքորշման հարցում նաեւ մեղքի բաժին ունեն  համանախագահները, քանի որ ժամանակին չեն սաստել Բաքվին:

Բնականաբար խոսվեց առաջնագծում լարվածության եւ այդ ֆոնին կարգավորման գործընթացի մասին: Ըստ Կարեն  Միրզոյանի՝ հետզհետե իրավիճակը փոխվում է: Արդեն նաեւ միջազգային հանրությունն է պաշտպանում շփման գծում իրավիճակը կայունացնելու հայկական կողմերի կոչերը: Արտգործնախարարը հիշեցրեց  սահմանային միջադեպերը հետաքննելու պայմաններ ապահովելու վերաբերյալ ամերիկացի կոնգրեսականների նախաձեռնության մասին:

Ըստ Կարեն Միրզոյանի՝ այդ հարցով Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումներ են նախատեսվում:

Կարդացեք նաև

Back to top button