
«Ադրբեջանի կողմից շփման գծում զինված դիմակայության խորացման և իրավիճակի ապակայունացմանը միտված հերթական քայլը կրկին փաստում է այդ պետության իշխանությունների կողմից ԼՂ խնդրի կարգավորան հարցում ապակառուցողական մոտեցման, միջնորդական առաքելության հորդորների անտեսման և միջազգային իրավունքի նորմերի ոտնահարման մասին»,- ասված է ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ՝ ի պատասխան հակառակորդի դիպուկահարի կողմից հայ զինծառայողի սպանության։
«ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում դեկտեմբերի 25-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացած ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Կարեն Սիսակի Աքուլյանի հարազատներին և կիսում է կորտսյան ծանր վիշտը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խստագույնս դատապարտում է ադրբեջանական կողմի հերթական սադրիչ գործողությունը, որը ինչպես միշտ անհետևանք չի մնալու»,- ասված է հայտարարության մեջ։




