Հասարակություն

Առողջապահության նախարարը ներկայացնում է հաջողությունները

aidaavetisyan

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը  «Ֆարմատեք» դեղագործական ընկերությանն այսօր հանձնել է Պատշաճ արտադրական գործունեության` GMP (ՊԱԳ) հավաստագիր:  Հայրենական  դեղագործության զարգացումը ՀՀ կառավարության որդեգրած արտահանմանն ուղղված քաղաքականության հիմնարար ուղղություններից մեկն է, իսկ ՊԱԳ հավաստագրումը դրա իրագործման առանցքային գործընթացը «Տարվա ընթացքում գրանցված հաջողություններից մեկն այն է, որ  հայաստանյան 19 արտադրողներից արդեն երրորդն է ստանում Պատշաճ արտադրական գործունեության հավաստագիր: Սա վկայում է  ոչ միայն անվտանգության  մասին, այլև հնարավարություն է ընձեռում  միջազգային շուկայում ներկայանալի դարձնել հայկական ատադրությունը»,- ընդգծեց Արմեն Մուրադյանը: Հենց արտադրության տարածքում էլ նախարան ամփոփել էանցնող տարին։

 

Ինչպես նախորդ տարիները, այս տարին էլ առողջապահության նախարարության համար եղել է ծրագրերով հագեցած: 2015 թվականին գերատեսչության գերակա խնդիրը   հանրային առողջապահությունի էր։ Այս ուղղությամբ գրանցվել են  ձեռքբերումներ պատվաստանյութերի հարցում, ասում է նախարար Արմեն Մուրադյանը:

Այս տարի պատվաստումներ են ստացել ոչ միայն նախազորակոչային տարիքում գտնվող 15-16 տարեկանները: 2009 թվականին ներդրված պատվաստումների արդյունքում  է, որ նվազել են մինենգիտով հիվանդների թիվը, նաեւ մինչև 5 տարեկան երեխաների շրջանում հոպիտալացումը: Իսկ 2014 թվականին  ներդրված պնևմակոկային պատվաստանյութի արդյունքները կամփոփեն 2016-ին:

Հաջորդ ձեռքբերումներից Արմեն Մուրադյանը նշեց  սրտի անհետաձգելի վիրահատության  ծրագիրը: Հայաստանում 48 տոկոսը կազմում են  սիրտանոթային հիվանդությունները: Եվ այս  տարի ներդրված ծրագրի   արդյունքում` առաջին 6 ամիսների ընթացքում գրանցվել է մահացության նվազում 350 դեպքով:

Ոչ վարակիչ հիվանդություններից շաքարային դիաբետով հիվանդների համար, որոնց թիվը Հայաստանում  4.8 տոկոս է, այս տարի ձեռք է բերվել բարձր որակի դիաբետոն և ինսուլին,  իսկ երեխաների համար ձեռք բերվեցին գրիչ- ինսուլիններ, որոնք առավել  հարմարավետ էին կիրառման համար: Նաև ձևավորվել է 4 կենտրոն, որտեղ երեխաներն ու մեծահասակները հնարավորություն կունենան անցնել դիաբետի համապատասխան հետազոտություն:

Մոր և մանկան առողջության ոլորտում էլ  նշվեցին առաջընթացներ: Ըստ Արմեն Մուրադյանի՝ մանկական և մայրական մահացության ցուցանիշները նվազել են 2 դեպքով: Անդրադառնալով 26-ամյա ծննդկան Մերի Մարգարյանի մահվան դեպքին՝  նախարարը նշեց, որ այս տարի գրանցված նմանօրինակ բոլոր դեպքերը գտնվում են իրավապահների վարույթում  և անաչառությունն այստեղ ապահովված է:

Նախարարը թվերով ներկայացրեց նաեւ մոր և մանկան առողջության պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունքները։ Մինչև 5 տարեկան երեխաների մահացության ցուցանիշը 21 տարվա ընթացքում կրճատվել է 42 տոկոսով, միայն  վերջին 3 տարվա ընթացքում այն նվազել է 25%-ով: Տարեկան 72- 75 հազար հղի կին է գրանցվում, որոնցից 43 հազարը ծննդալուծվում է, 7 հազարը արհեստական ընդհատումներ է կատարում, 3,5 հազարի մոտ լինում են  վիժումներ, որոնցից 1.5 հազարը՝ բժշկական ցուցումներով։

Տեսնութ հազար կանանց մոտ գրանցվում է  հոսպիտալացում, սակայն հաջորդ տարիներին այս թիվը կարող  է աճել՝ ոլորտում խստացումների և բուժօգնության մատչելիության արդյունքում, նշեց նախարարը: Այս 18000-ից 1-2 տոկոսն ունենում է  կրիտիկական բնույթ, որոնցից կեսի մոտ էլ առաջանում է կյանքի և մահվան պայքար:

Ոլորտի բացթողումները նախարարը կապում է   հանրային առողջապահական ծրագրերի իրազեկվածության թերացման հետ: Կան մարզեր և համայնքներ, որտեղ նվազում է պատվաստումների թիվը: Դա թերի իրազեկվածության պատճառով է, ասում է նախարարը:  Վերոնշյալ բնակավայրեում մտահոգություն կա, որ պատվաստանյութերը կարող են վտանգավոր լինել առողջության հա։մար։

Ծխելու դեմ պայքարի հարցում ևս կան թերություններ: Տղամարդկանց  55% , երեխաների 6-9%  եւ  կանանց մոտ 2 %- ը ծխում են: ԱՀԿ տվյալներն էլ  ցույց են տվել, որ ամեն  երկրորդ  մահվան դեպք հիմնականում ծխելու հետևանք է:  Խնդիրներ կան նաև կարիքների գնահատման հետ կապված: Եթե  սրտի անհետաձգելի վիրահատության համար նախատեսվել է 500 միլիոն դրամ, ապա առաջին 6 ամսվա ընթացքում պարզ է դարձել, որ դիմելիությունը գերազանցելու է նախատեսված գումարը։ Արդյունքում՝ կառավարությունը ավելացրել է հատկացվող գումարի չափը:

Այս տարվանից խստեցվելու է  նորմատիվային դաշտը, այսինք՝ որ հիվանդն է  ենթակա հոսպիտալացման, որ դեպքն է արտահիվանդանոցային:  Մշակվել են և այս տարվա սկզբին կներդրվեն ստուգաթերթերը, որոնք թույլ կտան հսկել այդ չափորոշիչները: Այս տարվա առաջնային խնդիրներից են օնկոլոգիական և շաքարային դիաբետի հիվանդությունները: Այս ոլորտներում անելիքները շատ են:

Խոսելով Տուլայում տեղի ունեցած ավտովթարից տուժածների առողջական վիճակի մասին՝ նախարարը նշել է, որ  վերջին վիրավորները, ովքեր բուժօգնություն են ստանում Ռուսաստանում, Հայաստանում  կլինեն կիրակի օրը եւ այստեղ կշարունակեն վերականգնողական բուժումը:

Կարդացեք նաև

Back to top button