

Ինտրնետի ծննդյան օրվա կապակցությամբ այսօր «Նոյյան տապան» մամուլի սրահում «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգորի Սաղյանն ու մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը խոսել են ինտերնետի մասին: Որքանո՞վ է պաշտպանված ՀՀ- ում համակարգիչները, որքանո՞վ է մատչելի ինտերնետից օգտվելը:
Այսօր նշվում է իբրև ինտերնետի ծննդյան օր, թեև իրականում դժվար է ստույգ օր նշել: Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը դժվարացավ նշել, թե երբ է ծնվել ինտերնետը։ Նրա խոսքով՝ ՀՀ- ում ինտերնետի գները բավականին էժան են աշխարհի մյուս երկրների համեմատ, սակայն ՀՀ- ում սոցիալական վիճակն է վատ ու դա է պատճառը, որ ոչ բոլոր ցանկացողներն են կարողանում օգտվել ինտերնետից:
Սեպտեմբերին ՀՀ կայացած ինտերնետ կառավարման ֆորումի ընթացքում, որին մասնակցել էին 20 երկրի ներկայացուցիչներ, արդիական հարցերի նկատմամբ մոտեցումներ են մշակվել ու, ըստ «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգորի Սաղյանի, ՀՀ- ը պատրաստվածության առումով վատ դիրքերում չէ։
Ըստ ուսումնասիրության՝ Հայաստանում ամեն երկրորդ-երրորդ համակարգիչ վարակված է և Հայաստանը ներառված է վարակված համակարգիչների թոփ տասնյակում:




