Հասարակություն

«Գեոթիմը» Ամուլսարի հարակից 3 համայնքներին 2015- ին փոխանցել է 1 մլն դոլար

«Գեոթիմը» Ամուլսարի հարակից համայնքային բյուջեներին հողերի վարչակալության համար 2015- ին վճարել է մոտ 1 մլն դոլար, հայտնում են ընկերությունից։

«Բոլոր 3 համայքների համար 2015թ.-ի հողերի վարձակալության վճարները կազմում են ընդհանուր առմամբ շուրջ 979.700 ԱՄՆ դոլար»,- ասված է այսօր տարածած մամուլի հաղորդագրության մեջ։

Ի դեպ՝ Սարավանի բյուջեին փոխանցվել է  428.575դոլար, Գորայքին՝  421.125 դոլար, Գնդեվազին — 130.062 ԱՄՆ դոլար։

Ըստ ընկերության հաղորդագրության՝ 2009- ից սկսած երեք համայնքներին փոխանցվել է 2 մլն.- ից ավելի դոլար։

«2015թ.-ին համայնքներում իրականացվել են զգալի համայքային աշխատանքներ՝ շնորհիվ Գեոթիմից ստացված հողի վարձակալության վճարների:

Գորայք համայնքում վերանորոգվել է կոյուղին, որի համար համայնքի կողմից շուրջ 311.000 ԱՄՆ դոլար է ծախսվել: Համայնքը նաև վերանորոգել է ժամանցի կենտրոնը։

Սարավան համայնքը մասնակիորեն ֆինանսավորել է արտաքին ոռոգման ցանցի շինարարությունը: Համայնքը ներդրել է 148.000 ԱՄՆ դոլար: Լրացուցիչ 29.000 ԱՄՆ դոլար ընկերությունը տրամադրել է որպես սոցիալական ծրագրերի բաղադրիչ: Սարավանում գյուղապետարանի շենքի վերանորոգման աշխատանքները սկսվել են այս տարի:

Գնդեվազ համայնքը ձեռք է բերել գյուղատնտեսական տեխնիկա՝ ընդհանուր առմամբ մոտ 56 000 ԱՄՆ դոլար արժողությամբ: Մասամբ վերանորորգվել է նաև գյուղապետարանի շենքը»,- ասված է «Գեոթիմի» տարածած մամուլի հաղորդագրության մեջ։

Back to top button