Հասարակություն

Թվային հեռարձակման կանցնենք միայն անապահովներին ընդունիչ սարքեր տրամադրելուց հետո

Կառավարությունը սոցիալապես անապահով   48 733 ընտանիքների   DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքեր կտրամադրի։

Հիշեցնենք, որ 2016 թվականի հունվարի 1-ից ՀՀ ամբողջ տարածքում պետք է դադարեցվի անալոգային հեռուստահեռարձակումը, և այդ պահից սկսած`Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվում է միայն թվային հեռուստահեռարձակում: Սակայն, պատասխանատուները վստահեցնու են, որ անցումը թվային հեռարձակման տեղի կունենա այն պահից, երբ  սարքերն ամբողջությամբ կբաժանվեն:

Կարդացեք նաև

Back to top button