
Հայաստանի համար շատ կարևոր են ռուսական զենքի մատակարարումները, Մոսկվայում ռուս պաշտոնակից Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանն այսօր ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
«Շնորհակալ ենք այն հսկայական օգնության համար, որը դուք ցուցաբերել եք ռազմատեխնիկական համագործակցության, ռազմական նշանակության մի շարք արտադրանքի մատակարարումների գծով։ Դրանք մեզ համար շատ կարևոր նշանակություն ունեն»,- ՀՀ պաշտպանության նախարարի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ- ը։




