Սպորտ

Երեւանի «Արարտին» սպասում են ամերիկյան Ֆրեզնոյում

Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի Երևանի «Արարատ» ակումբը փետրվար ամսին կհյուրընկալվի Ֆրեզնոյի «Ֆուեգոյին», հայտնում է Fresno Bee թերթը:

Երկու թիմերի խաղը կկայանա փետրվարի 18-ին, Չուկչանսի այգում:

Ամերիկյան թերթը նաեւ գրել է հայկական ֆուտբոլի ամենահին եւ տիտղոսակիր ակումբի պատմության մասին։ «Արարատ» ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է 1935թ.-ին և երկու անգամ հաղթող է ճանաչվել Խորհրդային Միության բարձրագույն խմբի առաջնությունում:

«Արարատ» ֆուտբոլային ակումբի այցով մենք հույս ունենք բավարարել հայկական համայնքի հետաքրքրությունը և հայկական մշակույթն ու հույզերը բերել Չուկչանսի այգի ամենահայտնի ֆուտբոլային ակումբի միջոցով»,- Fresno Bee- ին ասել է Ֆուեգոյի գլխավոր տնօրեն Ժերեմի Շուլցը:

Կարդացեք նաև

Back to top button