Հասարակություն

Որտեղ են նախընտրում նշել Ամանորը ՀՀ քաղաքացիները

sonahakobyan
Գաղտնիք չէ, որ Ամանորյա օրերին գները կտրուկ աճում են ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Այդուհանդերձ հայերը հիմնականում նախընտրում են արտերկրում հանգստանալ, քանի որ Հայաստանը շահավետ չէ, ոչ միայն գնայինով, այլև ծառայությունների մակարդակով: Այս տարվա թերևս ամենապահանջված ուղղությունը Վրաստանն է: Այս ուղղությունը նախըտնրելի է թե’ մատչելիության, թե’ ճանապարհի անվտանգության առումով, «Ռադիոլուր»-ի հետ զրույցում հայտնել է տուրիստական ընկերություններից մեկի տնօրենը: Ընդհանուր առմամբ տուրիստական ընկերությունների համար տարին անհաջող է եղել, եղել են ուղղություններ, որոնք ընդհանրապես չեն վաճառվել:

 

Որտեղ նշել Ամանորը: Տանը, Ծաղկաձորում, թե արտերկրում: Եթե որևէ մեկը նոր է մտածում ամանորյա տոներն անմոռանալի դարձնելու մասին, ապա ավելի լավ է ընտրի առաջին տարբերակը և նշել տանը: Բանն այն է, որ մայրաքաղաքից դուրս գտնվող հանգստյան գոտիներում, ինչպես նաև արտերկրյա հանգիստ կազմակերպող տուրիստական ընկերություններում Ամանորյա առաջարկները գրեթե սպառվել են: Իհարկե նախորդ տարիների համեմատ տուրիստական ընկերությունների համար տարին անհաջող էր, եղել են ուղղություններ, որոնցով ընդհանրապես վաճառք չի եղել, ասում է տուրիստական ընկերություններից մեկիտնօրեն Աննա Հարությունյանը:

Այս տարվա թերևս ամենապահանջված ուղղությունը Վրաստանն է: Այս ուղղությունը նախըտնրելի է թե մատչելիության, թե ճանապարհի անվտանգության առումով: Իհարկե այս տարի համեմատաբար որոշակի նվազում է գնահատվում նաև հայաստանյան հանգստյան գոտիներում, բայց այնուամենայնիվ Հայաստանը չի առանձնանում մատչելի հանգստով: Թերևս հենց դա է պատճառը, որ արտասահմանցիներին ամանորյա Հայաստանն այնքան էլ չի գրավում:  Հայաստանը շահավետ չէ, ոչ միայն գնայինով, այլև ծառայությունների մակարդակով:

Ինչ վերաբերում է գնային քաղաքականությանը, թեև նվազման միտում կա, բայց այդուհանդերձ բավականին բարձր են, նկատեց տուրիստական ընկերության տնօրենը՝ բերելով համեմատաբար մատչելի գների օրինակներ:

Առհասարակ ձմեռային հանգիստը համարվում է թանկ հաճույք, ասում է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, նշելով, որ ձմռանը թե հյուրանոցային համարները ջեռուցելու լրացուցիչ ծախն է ավելանում, թե սննդամթերքն է ավելի թանկանում:

Հայստանում թերևս ներգնա տուրիզմի զարգացման մեծ պոտենցիալ կա, բայց քանի որ այստեղ հանգստի կազմակերպման գները բավականին բարձր են, ինքնաթիռների տոմսերի գները ևս, արտասահմանցիները խուսափում են Հայաստան գալուց, իսկ հայերն էլ նախընտրում են արտագնա տուրիզմը: Սոցիոլոգի դիտարկմամբ այս ամենն ընդամենը սխալ մենեջմենթի արդյունք է:

Կարդացեք նաև

Back to top button